Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը

Նավերը համալրված են հականավային, հրթիռային, այդ թվում՝ գերձայնային զենքերի ավելացված ռազմապաշարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Պետերբուրգյան «Севмаш» գործարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բուդնիչենկոն հայտարարել է, որ սկսել են երկու սուզանավերի՝ «Воронеж»-ի և «Владивосток»-ի կառուցումը, որոնք ի վիճակի կլինեն գերձայնային զենք կրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Աշխատանքների սկսվելու մասին նա տեսակապով զեկուցել է Վլադիմիր Պուտինին, քանի որ նախագահը գտնվում է Կերչում՝ ևս երկու նավերի կառուցման հիմնարկեքի արարողությանը։

Իր հերթին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախագահ Դենիս Մանտուրովը, գտնվելով Սանկտ Պետերբուրգի «Հյուսիսային նավաշինարանում», որտեղ սկսվել է երկու ֆրեգատների՝ «Адмирал Юмашев»-ի և «Адмирал Спиридонов»-ի շինարարությունը, նույնպես տեսակապով երկրի նախագահին զեկուցեց, որ նավերը համալրված են հականավային, հրթիռային, այդ թվում՝ գերձայնային զենքերի ավելացված ռազմապաշարով։

Պուտինը հայտարարել է, որ նոր ատոմային սուզանավերը կամրապնդեն Ռուսաստանի ռազմական ներուժը։

«Այստեղ՝ Կերչում, երկու ուիվերսալ դեսանտային նավ է։ Սանկտ Պետերբուրգի «Հյուսիսային նավաշինարանի» գործարանում՝ երկու ֆրեգատ, իսկ Սեվերոդվինսկում` «Севмаш» ձեռնարկությունում, երկու ատոմային սուզանավ»,-ասել է նա։

Պուտինը նշել է, որ նոր նավերը հագեցած կլինեն սպառազինության, կառավարման և հեռահար կապի առաջադեմ համակարգերով:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ վերջին ութ տարվա ընթացքում նավատորմի կազմում ընդգրկվել են ավելի քան 200 նավ, մոտորանավեր և տարբեր կարգի նավեր: Նա հայտարարել է, որ ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում ժամանակակից նավերի մասնաբաժինը ռազմածովային նավատորմում 2027 թվականին կհասնի 70 տոկոսի:

«Հիտլերի սուզանավը» հայտնաբերել են դանիական ափերի մոտ