«Թվայնացումը հեղափոխական գործընթաց է». Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Վարչապետ Փաշինյանը քննարկման ավարտին հանձնարարել է լրամշակել ռազմավարության նախագիծը և ընթացք տալ հետագա աշխատանքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Տրանսպորտային ծառայությունների թվայնացում, անվտանգություն. Պապիկյանը Մոսկվայում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարմամբ և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար:

Ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. և 2022-2025 թթ.:

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով:

Հայաստանը բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչը

Վարչապետի դիտարկմամբ` բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ և տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների և արդյունքների մասին:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային ակտիվ կոմունիկացիան, թվային փոխակերպման գործընթացների վերաբերյալ լայն իրազեկումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ռազմավարության նախագիծը և ընթացք տալ հետագա աշխատանքներին:

Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից