Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացահայտմամբ հարուցվել է առաջին քրեական գործը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով զբաղվելու համար հայտարարված դատախազների բաց մրցույթի մասնակիցը կեղծել է պաշտոնական փաստաթղթերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցության շրջանակներում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Քրեական գործը հարուցվել է դատախազություն ներկայացրած կեղծ փաստաթղթերի փաստով:

Внеочередное заседание правительства Армении (13 июля 2020). Еревaн
ՀՀ–ում պաշտոնյաները ստիպված կլինեն հայտարարագրել թանկարժեք գնումներն ու ուղևորությունները

Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներից մեկի ներկայացրած փաստաթղթերը կասկած են հարուցել կազմակերպիչների մոտ:

Ի թիվս փաստաթղթերի՝ տվյալ անձը ներկայացրել էր նաև 2017-2019թթ.-ին մի ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Իսկ երբ նրանից լրացուցիչ փաստաթղթեր էին պահանջել, նա ներկայացրել էր նաև ՊԵԿ-ից տրամադրված մեկ այլ փաստաթուղթ:

Բայց ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մրցույթներն անցկացնող ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովն ուսումնասիրել է տվյալ դիմորդի՝ նշած ՍՊԸ-ում աշխատանքային գործունեության փաստը, նրա ներկայացրած այդ տվյալները չեն հաստատվել:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էլ ներկայացրած փաստաթղթերն ուղարկվել է ոստիկանություն: 

Չնայած պայքարի առաջընթացին՝ կոռուպցիան մեր իրականությունից չի վերացել. Հարությունյան

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ քաղաքացին բաց մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող՝ առնվազն 2 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար ՍՊԸ-ի տնօրենին դրդել է կազմել և իրեն տրամադրել կեղծ փաստաթղթեր, ապա նաև նույն կեղծ տվյալները ՍՊԸ-ն տրամադրել է ՊԵԿ-ին:

ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի

Պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև այն կեղծելուն դրդելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներով նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: