Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Sputnik-ը փորձել է պարզել, թե ինչ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա «կուրորտային» այս մթերքն ու որոնք են դրա բացառիկ հատկությունները։
Sputnik

Եգիպտացորենն ամառային սիրված ուտելիքների թվում է։ Սակայն դիետոլոգներից և ճիշտ սնվելու կողմնակիցներից շատերը այս մթերքին հատուկ զգուշությամբ են վերաբերվում։ Արևային կողրերը իսկապես հարուստ են սպիտակուցով, օգտակար վիտամիններով, կարոտինոիդներով, որոնք «ստեղծում» են եգիպտացորենի դեղին գույնը։ Միևնույն ժամանակ, բույսն այս իր մեջ մեծ քանակության շաքար է պարունակում, ինչպես նաև կասկածելի օսլա և գլյուտեն։ Կարո՞ղ է արդյոք եգիպտացորենը օգտակար լինել օրգանիզմին, փորձել է պարզել Sputnik–ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Եգիպտացորենի օգտակար հատկությունները

Ինչպես վերը նշեցինք, իր աչք շոյող գույնի համար եգիպտացորենը «պարտական» է բնական հակաօքսիդանտ կարոտինոիդին։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

Դրա պարունակությունը բույսի մեջ իսկապես մեծ է, ինչը թույլ է տալիս եգիպտացորենին պաշտպանել օրգանիզմն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, նվազեցնել բորբոքային և կանխել ծերացման գործընթացները։ Բացի այդ կարոտինոիդները էական դեր են խաղում աչքի առողջության պահպանման հարցում. հակաօքսիդանտները կանխում են տեսողության տարիքային փոփոխությունները և նվազեցնում կատարակտային դրսևորման վտանգը։

Բացի այց եգիպտացորենի հատիկում պարունակվող ակտիվ նյութերը բարենպաստ ազդեցություն են թողնում մարսողական համակարգի վրա, պայքարում բորբոքումների և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (հատկապես դա վերաբերում է աղիքային հիվանդություններին) դեմ։

Եգիպտացորենի վնասակար հատկությունները

Եգիպտացորենը օսլայաշատ բանջարեղեն է, իսկ դա նշանակում է, որ այն հազիվ թե օգնի ձեզ նիհարել։ Մարսողության ընթացքում օսլան վերածվում է գլյուկոզայի, իսկ դա հաստատ հակասում է դիետիկ սննդի կանոններին։ Բացի այդ եգիպտացորենը պարունակում է ոչ քիչ քանակի շաքար, ինչը ենթադրում է ածխաջրերի մեծ չափաբաժին և ոչ պակաս կալորիականություն։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Եգիպտացորենը նաև այնպիսի նյութեր է պարունակում, որոնք ոչ միայն չեն օգնում օրգանիզմին մարսել օգտակար վիտամինները, այլև հակառակը` խոչընդոտում են այդ գործընթացին։

Եվ այնուամենայնիվ, եգիպտացորենից ընդմիշտ հրաժարվել հատկապես, եթե այն ձեր սիրելի բանջարեղենն է, պետք չէ։ Պարզապես այն ներառեք հազվադեպ, բայց թույլատրելի մթերքների շարքը` տապակած կարտոֆիլի կամ կոնֆետների հետ միասին։