Ինչ զանգեր և նամակներ է ստացել այս օրերին Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե այս օրերին բազմաթիվ մարդկանց ինչ հարց է առաջին հերթին հետաքրքրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ բանակին աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են նվիրատվություններ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Տավուշում նոր հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի գյուղատնտեսական վնասները

«Այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, և մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել օնլայն եղանակով https://www.1000plus.am/hy/ »,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Նա խնդրել է նաև ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Վարչապետը նշել է, որ այդ գույքի համար ծախսվելիք գումարը կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է։ Հիմնադրամը գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ի՞նչ «տվեցին» Տավուշում ընթացող մարտական գործողությունները ՀՀ ԶՈւ–ին

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։