ՌԱԴԻՈ

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման նպատակահարմարությանն ու ընդհանրապես ոչ կոնտակտային մարտավարության առանձնահատկություններին:
Sputnik
Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Կարեն Վրթանեսյանը վերջին օրերին ԱԹՍ-ների խոցումների և նման սարքերի դեմ պայքարի առնչությամբ չի հիմնվում զուտ պաշտոնական հայտարարությունների վրա, որովհետև դրանցում, նրա կարծիքով, շատ մանրամասներ չկան: Օրինակ՝ քանի հարվածային անօդաչու է օգտագործվել, քանիսն են հաջողությամբ խոցել թիրախները:

Հրապարակվել է ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը

Վրթանեսյանի դիտարկմամբ` ԱԹՍ-ներին վերաբերող տեղեկատվությունը բաց չէ, ինչը տրամաբանական է, հետևաբար նա դրանց կիրառման արդյունավետության մասին չի շտապում ամբողջական ու ամփոփ եզրակացություններ անել:

«Նույնը վերաբերում է նաև ԱԹՍ-ների դեմ պայքարին: Օրինակ՝ եթե չեզոքացվել են ինչ-որ քանակով ԱԹՍ-ներ, դեռ պետք է հասկանալ, թե կիրառվածների քանի տոկոսն է հայտնաբերվել կամ չեզոքացվել: Հասկանալի է, որ նման տվյալները փակ են, հետևաբար լուրջ եզրակացություն կարող են անել միայն նրանք, ում հասանելի են տվյալները, այսինքն՝ զինվորականները»,- նշում է փորձագետը:

Ըստ Վրթանեսյանի՝ առհասարակ ԱԹՍ-ների մարտավարական նշանակությունն ամբողջ աշխարհում գնալով մեծանում է, իսկ կիրառելիությունը` ընդլայնվում շատ մեծ ծավալներով: Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք կուշանան այդ մրցավազքից, կունենան կորուստներ և կկորցնեն իրենց դիրքերը ռազմի դաշտում:

SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում․ Հովհաննիսյանը հաստատեց

«Թե՛ ԱԹՍ-ները, թե՛ կառավարվող արկերը, հրթիռները, ավիառումբերը ներկայումս շատ կարևոր են դարձել մարտավարական առումով: Մենք բանակը պետք է ապահովենք ոչ միայն ԱԹՍ-ներով, այլև հատկապես հրետանուն պետք է ապահովենք կառավարվող զինամթերքով, մասնավորապես՝ արկերով, ու եթե կարողանանք դա անել տեղական արտադրության բազայի վրա, շատ ավելի լավ կլինի»,- նշում է փորձագետը:

Անդրադառնալով ոչ կոնտակտային պատերազմի առանձնահատկություններին՝ Վրթանեսյանն ընդգծում է, որ այսօր աշխարհում արդեն իսկ կա այդ միտումը:

Օրինակ` ԱՄՆ-ն օգտագործում է այդ մարտավարությունը Մերձավոր Արևելքում: Ըստ փորձագետի՝ Նևադայում նստած ինչ-որ օպերատոր կարող է կառավարել Աֆղանստանում օգտագործվող ԱԹՍ-ի շարժը՝ նրան տալով թիրախներ խոցելու հրահանգներ, ուստի դիստանցիոն պատերազմն արդեն իրականություն է, սակայն մեր և Ադրբեջանի պես փոքր երկրների պարագայում, որոնք սահմանակից են, բնականաբար անհնար է խուսափել նաև անմիջական բախումներից: Այդուհանդերձ փորձագետի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հիմնական կորուստները հենց այդպիսի հեռավար հարվածների արդյունք էին:

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները