Հրապարակվել է ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Elbit Hermes 900։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հրապարակվել է ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը։ Banak.info ռազմական մասնագիտացված կայքը ներկայացրել է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը։

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Elbit Hermes 900, որն արժե ավելի քան 30 մլն ամերիկյան դոլար, իսկ SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Նաղդալյանը խոսեց Ադրբեջանին զենք վաճառողների ու խոցված Hermes 900–ի մասին

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։