Աղվերանում կորած 17–ամյա տղային գտել են

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են տղային և ուղեկցել հանգստյան գոտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Աղվերանում կորած Գոռ Ղ․-ն հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Աղի լճում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա գտել են Գոռ Ղ․-ին (ծնված 2003 թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 38–ամյա տղամարդու դի