«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է տարբեր ուղղություններով 5 թռիչք իրականացնել

«Արմենիա» ավիաընկերությունը հայտնել է, թե ինչ թռիչքներ են նախատեսված մինչև այս ամսվա վերջ և օգոստոսի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է տարբեր ուղղություններով 5 թռիչք իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Հուլիսի 27-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան, իսկ 29-ին Երևան-Նովոսիբիրսկ-Երևան թռիչքը։

Բացի այդ, հուլիսի 30-ին կիրականացվեն երկու թռիչքներ` Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Մինվոդի-Երևան ուղղություններով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Խաչատրյանը։

Նա հայտնել է նաև, որ հաջորդ ամսվա սկզբին` օգոստոսի 3-ին, Երևան-Բեյրութ-Երևան թռիչք է նախատեսված։

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը

Այսինքն՝ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Ռուսաստանից Հայաստան ևս 3 չվերթ կիրականացվի. ավիատոմսերի արժեքը հայտնի է