«Ապատեղեկատվություն է»․ Վրաստանը պատասխանել է Հայաստանին ականանետներ մատակարարելու հարցին

Վրացական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնում միակողմանի տեղեկության տարածման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ապատեղեկատվություն է որակավորել վրացական տարածքով Սերբիայից Հայաստան ականանետներ մատակարարելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։ Այսպես է Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել Interpresnews պարբերականի հարցմանը։

«Ապատեղեկատվություն է»․ Վրաստանը պատասխանել է Հայաստանին ականանետներ մատակարարելու հարցին

Ավելի վաղ haqqin.az-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ հարձակումից մի քանի օր առաջ ու մարտական գործողությունների (խոսքը հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի մասին է` խմբ․) ամենաթեժ պահին Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան տարբեր տրամաչափի ականանետների խոշոր խմբաքանակ է մատակարարվել։

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունն ի պատասխան Interpressnews վրացական տեղեկատվական գործակալության հարցմանը նշել է, որ Վրաստանին ու Ադրբեջանին կապում է ռազմավարական համագործակցությունը ու երկու ժողովուրդների երկար տարիների բարեկամությունը, որը զարգանում ու խորանում է։

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվական բնույթի հրապարակում է տարածել, որում բազում անճշտություններ կան», - նշված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն ափսոսում է, որ «ադրբեջանական առցանց պարբերականը ոչ օբյեկտիվ կերպով է ներկայացում փաստերը, շփոթության մեջ է գցում հանրությանն ու փորձում է ստվեր գցել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ու բարեկամության վրա»։