Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել

Հետազոտություններին մասնակցել է 40-69 տարեկան 21 պացիենտ։ Բերանի խոռոչում ցանն առաջացել է COVID-19–ի այլ ախտանշաններից մոտ երկու օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իսպանացի գիտնականները ուսումնասիրությունների ժամանակ կորոնավիրուսի նոր ախտանշան են բացահայտել։ Հետազոտվող պացիենտների զգալի մասի մոտ հիվանդության կլինիկական փուլում բերանի խոռոչում նկատվել է արտահայտված ցան։ Այս մասին գրված է JAMA Dermatology ամսագրում հրապարակված իսպանացի բժիշկների ուսումնասիրություններում։

Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Ախտանշանն այս` բերանի խոռոչի էնանտեման (լորձաթաղանթի արտահայտված ցան), նկատվել է պացիենտների 29 տոկոսի  մոտ։

Հետազոտություններին մասնակցել է 40-69 տարեկան 21 պացիենտ։ Ցանն առաջացել է COVID-19–ի այլ ախտանշաններից մոտ երկու օր առաջ։

Կորոնավիրուսը ձմռանը կարող է վերադառնալ․ նոր բացահայտում

Գիտնականները դեռ չեն կարող ասել` որքանով է ախտանշանը տարածված հիվանդների շրջանում։ Մեծ հաշվով դա հեշտ չէ պարզել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը դժվարություններ է առաջացնում պացիենտների բերանի խոռոչի զննության ընթացքում։

ԱՀԿ–ի տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 13,5 մլն շեմը։ Հիվանդության զոհ է դարձել ավելի քան 584 հազար մարդ։

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը