ՌԱԴԻՈ

13 մլն դրամ` մոտ 20 երկրից. զինծառայողների հիմնադրամում վերջին օրերին մեծ ակտիվություն է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հուլիսի 12-ից հետո հիմնադրամի մուտքագրումներում եղած փոփոխություններին և դինամիկային:
Sputnik
13 մլն դրամ` մոտ 20 երկրից. զինծառայողների հիմնադրամում վերջին օրերին մեծ ակտիվություն է

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել հայկական բանակին, կարող են իրենց միջոցներն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի տեղեկացմամբ՝ 1000+.am կայքի նվիրատվությունների բաժնում կարելի է տեսնել առցանց ռեժիմում երևացող հիմնադրամի հաշվեհամարին կատարված նվիրաբերությունները: Ընդ որում՝ տեղեկատվությունը ժամ առ ժամ թարմացվում է, հատկապես մեծ ակտիվություն է գրանցվել հուլիսի 17-ից հետո:   

Հարյուրավոր մարդիկ են արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին

«Հուլիսի 17-ից մինչ օրս կատարվել է 13 միլիոն դրամի նվիրաբերություն շուրջ քսան երկրից: Հանրապետության վարչապետի ֆեյսբուքյան կոչից հետո, երբ նա քաջալերում էր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապրող քաղաքացիներին, որպեսզի կատարեն նվիրատվություններ, գործընթացն ավելի ակտիվացավ»,- նշում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը:

Վարուժան Ավետիքյանը հիշեցնում է նաև, որ նրանք, ովքեր հիմնադրամին իրենց քարտերով նվիրատվություն կկատարեն, կայքում անմիջապես կերևա նրանց անունն ու նվիրաբերության չափը, ամսաթիվը: Ընդ որում՝ կայքը հնարավորություն է տալիս նաև նվիրատուին որոշակի ուղերձներ գրել՝ իրենց սրտի խոսքն ուղղելով զինվորներին: Կա հատուկ ադմինիստրատոր, որը ճշտում է ուղերձների պատշաճությունը, այնուհետև դրանք զետեղվում են կայքում: 

Զորացրման ենթակա զինծառայողները խնդրում են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ

Վարուժան Ավետիքյանը չափազանց ողջունելի է համարում այն իրողությունը, որ նվիրատվությունների քանակը գնալով աճում է, մեծանում է նաև աշխարհագրությունը, ինչի համար հիմնադրամի տնօրենը շնորհակալություն է հայտնում քաղաքացներին: Ըստ նրա՝ այն զինծառայողները, ովքեր ցավոք սրտի զոհվեցին վերջին օրերին, նրանց ընտանիքներն առաջիկայում հիմնադրամի կողմից կստանան հատուցումներ: