Ռուսաստանից Հայաստան ևս 3 չվերթ կիրականացվի. ավիատոմսերի արժեքը հայտնի է

Ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքը 14 հազ․700 ռուբլի է, դրա բարձրացումը պայմանավորված է Հայաստանում ավիավառելիքի սակագնի աճով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի ուղղություններով չարտերային չվերթեր կիրականացվեն։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից։

Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ

««NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվեն Մոսկվա - Երևան (հուլիսի 22-ին), Մոսկվա– Գյումրի (հուլիսի 23-ին) և Մոսկվա – Գյումրի (հուլիսի 25-ին) չարթերային չվերթերը։ Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից»,–հայտնում է ՀՀ դեսպանությունը։

Համաձայն հաղորդագրության` տոմսերի վաճառքը կմեկնարկի հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը 14 հազ․700 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստանում ավիավառելիքի սակագնի աճի հետ։

Հիշեցնենք, որ այսօր Երևան –Եկատերինբուրգ–Երևան չվերթով Ռուսաստան են մեկնել ևս 110 ՌԴ քաղաքացիներ։