Արման Ծառուկյանը հաղթեց բրազիլացի Դավի Ռամոսին UFC Fight Island 2 մրցաշարում

23-ամյա հայազգի մարզիկի համար սա թվով 15-րդ հաղթանակն է։ Նա կրել է 2 պարտություն։ 33-ամյա բրազիլացին ընդհանուր հաշվով 14 մենամարտ է ունեցել, պարտվել է 4 անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ՌԴ–ն ներկայացնող խառը մենամարտերի ըմբիշ Արման Ծառուկյանը Աբու Դաբիում UFC Fight Island 2 մրցաշարի շրջանակներում մրցել է բրազիլացի Դավի Ռամոսի հետ: Հայտնում է sport24.ru–ն։ Մենամարտը ընթացել է երեք ռաունդով, որից հետո միաձայն որոշմամբ Ծառուկյանը հաղթել է՝ 30:27, 30:27, 29:28 հաշվով:

Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը

23-ամյա հայազգի մարզիկի համար սա թվով 15-րդ հաղթանակն է։ Նա կրել է 2 պարտություն։ 33-ամյա բրազիլացին ընդհանուր հաշվով 14 մենամարտ է ունեցել, պարտվել է 4 անգամ։

Արման Ծառուկյանը  2019 թ-ին առաջին քայլերը կատարեց UFC-ում: Նա իր կարիերայում 17 գոտեմարտ է անցկացրել ու տարել 15 հաղթանակ, իսկ UFC-ում անցկացրած 2 մենամարտից մեկում հաղթել է, մյուսում՝ պարտվել:

Մինչ այդ Արմանը MMA-ում 13 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Նա 2019թ-ի մարտին պայմանագիր կնքեց UFC-ի հետ, իսկ ապրիլին անցկացրեց առաջին մենամարտը, որտեղ միավորներով ցավալի պարտություն կրեց Իսլամ Մախաչևից: Այնուհետև հուլիսին Ծառուկյանն առաջին հաղթանակը տոնեց Կանադայում՝ մրցակցի հարկի տակ պարտության մատնելով Օլիվյե Օբեն-Մերսյեին: