«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել».Նազենի Հովհաննիսյանը երախտապարտ է

Նազենի Հովհաննիսյանը բազմիցս նշել է, որ իրեն երջանիկ կին է համարում և իր ծննդյան օրը կրկին անգամ գրել է այդ մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը երեկ նշել է ծննդյան 38-ամյակը, շնորհակալություն է հայտնել իր հազարավոր հետևորդներին բազմաթիվ շնորհավորանքների համար:

«Իմ 38-ը եկավ ամենաթանկ մարդկանցով լիացած, շնորհակալ եմ յուրաքանչյուր էմոցիայի, տառի ու վերաբերմունքի համար: Ես երջանիկ եմ: Օրհնվեք»,–Instagram–ի իր էջում գրել է դերասանուհին։

Նրա գրառումը մի քանի ժամում արժանացել է ավելի քան 20.000 հավանման։ Մարդիկ շարունակում են ջերմ մաղթանքներ գրել ու ամենալավը մաղթել դերասանուհուն։

«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները

Երեկ` իր ծննդյանը օրը, Նազենին հուզիչ գրառում էր կատարել ու նշել, որ մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի, սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար:

«Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով: 38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել... ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ...»,-գրել էր հոբելյարը:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը, մեծ ճանաչում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։Նա կերպարանավորել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ», «Անհայտ բաժանորդ» և այլ ֆիլմերի գլխավոր դերերը։ Շատ ակտիվ է սոցցանցերում և իր հետևորդներին հաճախ է պատմում իր առօրյայի ու սպասվող նախագծերի մասին։