ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը տեղեկացնում է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկում են ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում, և հայերն իրենց ապրանքը կարող են տեղափոխել Шёлковый Путь և Бухта առևտրի կենտրոններ կարող են տեղափոխել իրենց ապրանքը»,–Facebook–ի իր էջում գրել է Օհանյանը։
Նա հայտնել է, որ «Шёлковый Путь» առևտրի կենտրոնը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ` հայ արտահանողները կարող են անվճար կայանել«Бухта» մեծածախ առևտրի կենտրոնում (Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն)։
«Бухта» մեծածախ առևտրի կենտրոնի կառավարիչ Յուրի Չոբանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստ են մինիմում 100 բեռնատար ընդունել։
«Երեկ արդեն առանձնացրել ենք տարածք, որը շատ հարմար է ինչպես վարորդների, այնպես էլ գնորդների համար։ Այս պահին ընդունել ենք հայկական ծիրանով բեռնված մեկ բեռնատար, որի ապրանքն արդեն իսկ վաճառվել է»,–ասաց Չոբանյանը և հավելեց, որ պատրաստվում են ևս երկու բեռնատար ընդունել։
Առևտրի կենտրոնն, ի դեպ, պատկանում է «Տաշիր» ընկերությունների ցանցին։ Չոբանյանը հայտնեց նաև, որ իրենց ասել են` բեռնատարներով հերթում սպասողներին թեյ և սուրճ բաժանեն։
նասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
Օհանյանի խոսքով` այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում լուծել հայ արտահանողների շուկայի խնդիրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:
Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։ Իրավիճակին միջամտել էր նաև ՌԴ–ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Վաղ առավոտից Ռուսաստանում ապրող հայերը, կտրելով տասնյակ կիլոմետրեր, գնում են բեռնատարների կայանատեղի և ծիրան գնում։ Արդեն իսկ մի քանի բեռնատար ծիրան է վաճառվել։
Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան