Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

Արմեն Սարգսյանն ասել է, որ կարող է շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ զինծառայողներն են արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այն, ինչ արել է թշնամին, մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված կանոնների խախտում է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` Տավուշում վիրավորված զինծառայողներին տեսակցության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահի հետ միասին վիրավոր զինծառայողներին տեսակցության են գնացել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

«Ադրբեջանի կողմից սանձազերծված այսօրվա պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Երբ աշխարհում բոլոր երկրները զբաղված են ուրի՛շ պատերազմով, որ կոչվում է կորոնավիրուս, մեր հարևանները որոշել են այս պայմաններում պատերազմ սկսել։ Մեր հարևանները մարդու իրավունքներն այնքան չեն հարգում, որ նման քայլի են գնում»,–ասել է նախագահը։

Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

Դիմելով վիրավոր զինծառայողներին` Սարգսյանն ասել է, որ կարող է շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ նրանք են արել։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արել են ապրիլյան պատերազմում, 1990-ականներին... Սարգսյանի խոսքով` զինծառայողներն այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ՝ ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել։

Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

Նախագահը նշել է, որ մշտապես կապի մեջ է արտերկրի իր գործընկերների, տարբեր երկրների առաջնորդների, միջազգային կառույցների ղեկավարների, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս նախագահը դեռևս ոչ պաշտոնական, բայց տեղեկացնում է իրավիճակի մասին։ Սարգսյանն ասել է նաև, որ ոչ ոք չպետք է կասկածի, որ որպես նախագահ, ամեն ինչ անելու է, որ աջակցի վարչապետին, կառավարությանը, պաշտպանության նախարարին և ողջ բանակին։

Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ