Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

Մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` կից հրապարակելով banak.info–ի լուսանկարները։

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցրել է, որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ:

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես Facebook–ի իր էջում անդրադարձել է հակառակորդի կողմից իր զինտեխնիկան դուրս բերելուն` գրելով, թե 3 տանկը հավասար է 1 հրշեջ մեքենայի։

Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է Հայաստանի ԱԻՆ մեքենային

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր` ադրբեջանական կողմը ՀՀ ԱԻՆ–ի մեքենա է գնդակոծել։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Այն, ինչ արել է թշնամին, գրված և չգրված կանոնների խախտում է. նախագահն այցելել է հոսպիտալ

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։