Նաղդալյանը խոսեց Ադրբեջանին զենք վաճառողների ու խոցված Hermes 900–ի մասին

ԱԳՆ խոսնակը վստահեցնում է` Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանին զենք վաճառողների հարցը տարբեր հարթակներում բարձրացնելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը չի երկմտում զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Սա նշանակում է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին` մահացու է։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսին են լինելու Հայաստանի հարաբերություններն Իսրայելի հետ` հաշվի առնելով այն փաստը, որ մեր ԶՈՒ–ի խոցած ԱԹՍ–ներից մեկն իսրայելական է եղել։

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։

«Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը մշտապես լինելու է մեր օրակարգի բաղկացուցիչ մասը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, ամրապնդել են զենքի վաճառքի առնչությամբ հայկական կողմի փաստական ապացույցները։

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին