Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Վարդավառը հայերը յուրահատուկ խանդավառությամբ են նշում, այդ պատճառով ոստիկանությունն այդ օրն ավելի զգոն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը հորդորում է հուլիսի 19-ին` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, խուսափել մարդաշատ վայրերից։

«Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից»,– նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 34 001–ի։