Տավուշի գյուղերի բնակիչներին այլ վայր տեղափոխելու կարիք չկա. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց` մի շարք զանգեր են ստանում տարբեր մարդկանցից, որոնք պատրաստակամություն են հայտնում տավուշցիներին իրենց տանը հյուրընկալելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այս պահին անհրաժեշտություն չկա, որ Տավուշի գյուղերի բնակիչները տեղափոխվել այն վայրեր։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Զինծառայողներից հինգի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր

Նշենք, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ պատրաստ է ընդունել Տավուշի գյուղերի երեխաներին իր տուն, որպեսզի գիշերները հանգիստ ու ապահով քնեն։

«Տեղյակ եմ, որ գնդապետ Մնացական Բիչախչյանը ցանկություն է հայտնել իր տանը հյուրընկալել սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Շատ շնորհակալ ենք նման առաջարկների համար։ Շատ զանգեր ենք ստանում նման բովանդակությամբ առաջարկներով, ինձ էլ են զանգել ընկերներ` ընտանիքներ հյուրընկալելու համար։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ Տավուշի գյուղերի բնակիչները մնում են իրենց համայնքներում, և ամեն ինչ արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ եթե անվտանգության նկատառումներից ելնելով նրանց տեղափոխման հարց առաջանա` այդ մասին կհոգա պետությունը։

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Արարատի ուղղությամբ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է Ալիևի համար. Ֆրանսիայի խորհրդարան

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։