ՌԴ դեսպանատունը հրապարակել է Հայաստան–ՌԴ նոր չվերթերի ցանկը. մանրամասներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասն տեղեկություն է հայտնել Երևանից ՌԴ քաղաքացիներին տեղափոխող չվերթերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik.Հայաստանից Ռուսաստան ևս երեք չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը

Հուլիսի 26-ին կկայանա Երևանից Ժուկովսկի չվերթը, որից կարող են օգտվել միայն Մոսկվա քաղաքի, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովսկի ու Կալինինգրադի մարզերի բնակիչները։

Նույն օրը նաև Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի, որով կկարողանան ՌԴ վերադառնալ Ռոստովի մարզի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի, Վոլգոգրադի մարզերի, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ստրավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։

Հուլիսի 27-ին Երևանից Կալուգա չվերթ կիրականացվի։ Դրանից կարող են օգտվել Մոսկվա քաղաքի, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օրլովի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովի մարզի, Կալինինգրադի մարզի բնակիչները։

Չվերթերի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակել են մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, փոստային, սանիտարական ու մարդասիրական և կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը, բեռնափոխադրումները, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, ինչպես նաև ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տրանզիտային թռիչքները։