Հակառակորդի կրակոցներից վնասվածք ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել են. ՔԿ

Հակառակորդի կրակոցներից վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 16–ն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 36 զինծառայող։

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Արարատի ուղղությամբ

«Վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի կողմից, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի՝ (տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս), թեթև քերծվածքները գնահատվում են որպես մարմնական վնասվածք:

ՔԿ–ն նշում է, որ իրենց և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները:

Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։
Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է Ալիևի համար. Ֆրանսիայի խորհրդարան