Ռուստամ Բադասյանը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Նախարարը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների առիթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորել է ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների առիթով։

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

Բադասյանը նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

«Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ռուստամ Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների փոխհամագործակցության ավելացումը։

Հիշեցնենք` Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Ըստ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում ներկայացված տվյալների՝ մասնակցությունը կազմել է 67,97%։

Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին

Փոփոխություններից մեկի համաձայն ՝ նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ այժմ զբաղեցնող անձը կարող է կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Բացի այդ, նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը մշտապես բնակվում է ՌԴ-ում առնվազն 25 տարի, օտարերկրյա քաղաքացիություն չունի և նախկինում չի ունեցել:

Նախագահին, ինչպես և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, փոփոխություններով արգելվում է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում հաշիվ (ավանդ) բացել և ունենալ, արտասահմանյան բանկերում կանխիկ դրամական միջոցներ և արժեքավոր իրեր պահել։

Նոր Սահմանադրությամբ նախագահն իրավունք է ստանում իրականացնել ՌԴ կառավարության ընդհանուր ղեկավարումը։ Նա նաև իրավունք ունի նախագահել կառավարության նիստերը։

Հայ և ռուս դիվանագետները գործում են միասնական ճակատում. Կոպիրկին