ՌԴ մաքսային ծառայությունը պարզաբանել Է ՀՀ-ից ավտոմեքենաների ներկրման կանոնները

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը պարզաբանել է Հայաստանից մեքենաների ներկրման կանոնները՝ ՌԴ-ում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանության տեսուչների ուշադրության ֆոնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik.Հայաստանում օգտագործված մեքենաների համար մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ Վերջերս Ռուսաստանում ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է հայկական համարանիշերով մեքենաները, որոնք, փաստացի, այնտեղ երթևեկելու իրավունք չունեն։

Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար

«2014 թվականի հոկտեմբերի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ-ում գործող դրույքաչափերով (տարբերվում են ԵԱՏՄ մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերից)  ձևակերպված տրանսպորտային միջոցները օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեն»,- հայտնում են Դաշնային մաքսային ծառայությունից։

Ընդ որում՝ այդ մեքենաները ԵԱՏՄ ապրանքների կարգավիճակ ստանում են միայն ԵԱՏՄ-ում և Հայաստանում սահմանված մաքսային վճարների տարբերությունը մուծելուց հետո։

ԴՄԾ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ Հայաստանում մշտապես բնակվողները կարող են ժամանակավոր կարգով մարդատար մեքենաներ մուծել ԵԱՏՄ այլ երկիր՝ որպես օտարերկրյա ապրանք,առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման երաշխիք թողնելու:

«Գյումրու մաքսատունն արդյունավետ չի աշխատում». ներկրողները բողոքի ակցիա անցկացրին Երևանում

Սակայն, ինչպես հետևում է հաղորդագրությունից, ԵԱՏՄ տարածքում այլ անձիք չեն կարող օգտագործել այդ մեքենաները, քանի դեռ չեն վճարել Հայաստանի և ԵԱՏՄ երկրների մաքսատուրքերի և հարկերի միջև տարբերությունը,

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանից ներմուծված մեքենան Ռուսաստանում փաստացի կհամարվի տեղական, այսինքն՝ կստանա Միության ապրանքի կարգավիճակ։