Քանյեն մարտական է տրամադրված. ռեփերը իրեն «դասել» է ԱՄՆ նախկին նախագահների շարքին

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի ամուսինը «կանգնել» է Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կարծես թե լուրջ է տրամադրվել ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարում հաղթելու հարցում։ Նա գործի է դրել «ծանր հրետանի»։

Երաժիշտը Twitter–ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահների քանդակներով Ռաշմոր լեռան լուսանկարը։ Լեռան վրա պատկերված են Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Թեոդոր Ռուզվելտը և Աբրահամ Լինքոլնը։ Նրանց կողքին ավելացվել է նաև Քանյեն։

Որոշված է. Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Նա խոստացել է, որ, եթե ինքը գա իշխանության Ամերիկան կվերածվի Վականդուի (հորինված, արտաքին աշխարհից թաքնված երկիր, որը հիշատակվում է Marvel–ի ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների շարքում)։