Վանաձոր–Թումանյան ճանապարհին ՈւԱԶ–ը բախվել է Lada Priora–ին ու հեռացել. կան տուժածներ

Վթարի մասին ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այսօր առավոտյան վթար է եղել Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին, կան տուժածներ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։  

Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 08:34-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ՈւԱԶ» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Lada Priora» (վարորդ՝ Էդուարդ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից»,–նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ 

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Մ․-ին ցուցաբերել են առաջին օգնություն։ Հովհաննես Մ․-ն,  մյուս ուղևոր Արմեն Մ․-ն և վարորդ Էդուարդ Ա․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

«Փեթակի» խաչմերուկում վթար է եղել. տուժածները 17 և 18–ամյա երիտասարդներ են