Հայաստանից ավելի քան 2500 ՌԴ քաղաքացի վերադարձել են հայրենիք

ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի գործընթացն ու դրան առնչվող համալիր աշխատանքները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Երևան-Սոչի ավիաթռիչքով մոտ 100 ռուսաստանցի է տուն վերադարձել։ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ հենց տեղեկություն ստացան Երևան-Սոչի-Երևան չվերթի մասին, անմիջապես գործի անցան՝ այս հնարավորությունն օգտագործելով Հայաստանում մնացած ՌԴ ևս մի քանի տասնյակ քաղաքացիների հայրենիք վերադարձը կազմակերպելու համար։

Հատուկ չվերթ․ ՌԴ մասնագետները Հայաստան են եկել ԱԷԿ-ի վերանորոգման վերջին փուլի համար

«Անհրաժեշտ համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում՝ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 17-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մինչ օրս իրականացված համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան են մեկնել 2511 ռուսաստացիներ։ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի գործընթացը շարունակվում է։