ՌԱԴԻՈ

ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մինսկում կայացած ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին, կառույցի աշխատանքների արդյունավետությանը և Բելառուսի մայրաքաղաքում քննարկված կարևոր հարցերին:
Sputnik
ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի դիտարկմամբ՝ Մինսկում կայացած գագաթնաժողովը կարևոր իրադարձություն էր այն առումով, որ համավարակի փոթորկումից հետո վարչապետների համար գործանականում առաջին հնարավորությունն էր հանդիպելու և կենսական նշանակության հարցեր քննարկելու համար: 

Փաշինյանն ասաց` որն է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի կարևորագույն խնդիրը

«Ամբողջ աշխարհը վերջին ամիսներին գնաց ինքնամեկուսացման, յուրաքանչյուրը փորձեց փրկել իր տնտեսությունն ու առաջին հերթին լուծել իր սոցիալ-տնտեսական հարցերը, ինչը շատ հասկանալի է, որովհետև սա աշխարհում պանդեմիայի դեմ մշակված միջոց է, ուստի այդ ճանապարհով գնաց պետությունների մեծամասնությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Այդուհանդերձ Սաֆարյանն ընդգծում է, որ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցությունը չընդհատվեց նույնիսկ ամենադժվար ժամանակներում, և կարևոր է, որ կառավարությունները միմյանց հետ փոխգործակցել են անգամ երկրների մեկուսացման պայմաններում: Երբ սահմանները փակ էին, մասնավորապես, էկոնոմաիկայի նախարարությունները, դաշնակից երկրների մաքսային ծառայությունները միմյանց հետ եղել են մշտական կապի մեջ, ինչի շնորհիվ մեր առևտրատնտեսական համագործակցությունն իսպառ չբնաջնջվեց ու չավերվեց:

«Եվրասիական փորձագիտական ակումբը նախաձեռնել է թվով վեցերորդ ավանդական տնտեսագիտական հետազոտությունը՝ պրոֆեսորներ Թավադյանի ու Մանասերյանի խմբերի միասնական ջանքերով, և օգոստոսի վերջին հանրությանը կներկայացնենք վնասների իրական չափը, որ կրեց մեր երկիրը համավարակի պատճառով: Շատ կարևոր քայլեր են ձեռնարկվում վերականգնելու համար առևտրատնտեսական համագործակցության նախկին ռիթմը, քայլեր, որոնք նաև կկանխեն մեր ՀՆԱ-ի մեծ անկումը»,- նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը: 

«Ստիպված եք երկու ճակատում կռվել...». Լուկաշենկոն կատակել է Փաշինյանի գրաֆիկի թեմայով

Անդրադառնալով ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզներին, Սաֆարյանը ընդգծում է, որ դրանք ՀՀ-ի համար ունեն արտակարգ կարևոր նշանակություն, որովհետև մեր երկիրն իր պատրաստի արտադրանքն արտահանում է գլխավորապես ԵԱՏՄ երկրներ, իսկ արտադրանքը ներառում է գյուղատնտեսական և վերամշակող արդյունաբերության ապրանքներ, որոնք բերում են մեզ հավելյալ արժեք, իսկ արդյուանբերականացման տեսանկյունից պետք է հիշել, որ ՀՀ-ն եղել է ԽՍՀՄ-ի ինդուստրիալ-ագրարային զարգացած երկրներից մեկը, հետևաբար այդ հզոր ներուժը հնարավոր է վերականգնել միայն ԵԱՏՄ շրջանակում:  

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շեշտեց, որ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը: