ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա հուլիսի 17-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նիկոլ Փաշինյանը հասավ Մինսկ. լուսանկար
© Photo / official site of the Prime minister of RA
Վարչապետի գործուղման ընթացքում ՀՀ-ում գործադիրի ղեկավարի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, այն կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: