ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է գյուղերի հրետակոծումը, հատկապես երբ դա անում են խոշոր արկերով

Արկերը, որոնցով գնդակոծում են հայկական գյուղերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է։ Նշենք, որ այս պահին Թաթոյանը Տավուշի մարզում է։

Մարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական կողմը այսօր դարձյալ հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում ՄԻՊ աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրականացվում է առավելապես խոշոր տրամաչափի արկերով»,–Facebook սոցցանցի էջում գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` երեկ տեղում արձանագրել են, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Թաթոյանը նշում է, որ դեռ չի խոսում նման արկերի կողմից գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

ՄԻՊ–ը ընդգծում է` բացարաձակ դատապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլև դա հենց նման արկերից անելը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում. Տավուշի մարզպետը դիմել է բնակիչներին

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։