Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել. ՊՆ–ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ստահոդ տեղեկությունն է հրապարակել` կեղծ լուսանկարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի լուրերը, թե հայկական անօդաչու թռչող սարք են խոցել, իրականությանը չեն համապատասխանում։

Ոստիկանությունն անվադողեր է ուղարկում սահման. տեսանյութ

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն խոցված անօդաչուի լուսանկար է հրապարակել` հայտարարելով, թե այն պատկանում է հայկական զինված ուժերին։ Անօդաչուն, ըստ հակառակորդի ՊՆ հաղորդագրության, հետախուզական գործողությունների ընթացքում է «խոցվել»։

Ադրբեջանը հայտնվել է փակուղային իրավիճակում. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։