Ռումբի մասին ահազանգ է ստացվել. «Մեգամոլ Արմենիա»-ից քաղաքացիները տարհանվել են

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ահազանգ է ստացվել «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի առկայության մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի կենտրոնից, ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին։

Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։