Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատում է երկու կողմերի հետ՝ հետագա էսկալացիան կանխելու համար․ Զախարովա

Զախարովան անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հնարավոր հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևողականորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սահմանային հետագա էսկալացիան կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ինչ պետք է հասկանա Ադրբեջանն ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի

Պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և ադրբեջանական «Մոսկվա-Բաքու» լրատվական ծառայությունների հարցերին՝ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, Զախարովան ասել է, որ ուժի մեջ է հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունը։  Հայտարարությունում նշված էր, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ սահմանային հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բանակցությունների վերադառնալու համար։

Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հնարավոր հանդիպմանը։

«Եթե որոշում կայացվի կազմակերպել նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, մենք անպայման կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հայ–ադրբեջանական սահմանի գյուղերի հրետակոծության փաստով 13 քրեական գործ է հարուցվել

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ) իսկ հայկական կողմը` 4 զոհ։