ՀՀ կառավարական պատվիրակությունը Փաշինյանի ղեկավարությամբ մեկնում է Մինսկ

Վարչապետի գործուղման ընթացքում ՀՀ-ում վարչապետի պարտականությունները կկատարի  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ` հուլիսի 16-17-ը կգործուղվի Բելառուսի Հանրապետություն(Մինսկ) ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Համաձայն որոշման՝ վարչապետի գործուղման ընթացքում ՀՀ-ում գործադիրի ղեկավարի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետին կուղեկցեն Մհեր Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Մանե Գևորգյանը, Հրաչյա Թաշչյանը, Արմեն Խաչատրյանը, Դավիթ Գևորգյանը, Նազելի Զաքարյանը, Տիգրան Մեհրաբյանը, Արման Շահինյանը և Ալեքսանդր Աբրահամյանը։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Մինսկում. հանդիպման օրը հայտնի է

Նշենք, որ այժմ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշերվանից:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել էր Մինսկում հուլիսի 17-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի անցկացումն առկա ձևաչափով։

Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, այն կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։