Ինչ պետք է հասկանա Ադրբեջանն ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը գրառում է կատարել ու արխիվային լուսանկար հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է այս օրերին Ադրբեջանի զինված ուժերի` Տավուշում իրականացրած գործողություններին։

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է, ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը»,–նշված է  Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում գրել է նա։

Տեր–Պետրոսյանը գրառմանը կից արխիվային մի լուսանկար է հրապարակել։

Ինչ պետք է հասկանա Ադրբեջանն ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով

Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանցիների դիակների տարհանման լուսանկարներն ու տեսանյութը

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերը. ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և վիրավորներ։ Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։