Վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքները հատուցում կստանան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 29 միլիոնից մինչև 82 միլիոն դրամ կտա հաշմանդամ դարձած զինծառայողներին ու զոհվածների ընտանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին գումար կհատկացնի։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

  • Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաները կստանան 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
  • Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաները՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
  • Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողները՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
  • Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
  • Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
  • Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երեկ` հուլիսի 14-ին, հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել էին զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան