Ուզբեկստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված

Տաշքենդը զսպվածության և կողմերին քաղաքական-դիվանագիտական բանակցությունների գնալու կոչ է արել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետագա սրացումը կարող է հանգեցնել զոհերի բնակչության շրջանում, քանդել ԱՊՀ տարածքում կարևոր տնտեսական կապերը։ Նշենք, որ Ուզբեկստանը հունվարի 1-ից նախագահում է ԱՊՀ-ում։

Թուրքիայի կեցվածքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

«Ուզբեկստանի Հանրապետությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Այս հատվածում իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ոչնչացնել կարևոր տնտեսական կապերն ու հաղորդակցությունները ԱՊՀ տարածքում, վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,-ասվում է հայտարարության տեքստում, որը հրապարակվել է ԱԳՆ-ի Telegram-ալիքում։

Գերատեսչությունում նշել են, որ առավելագույն զսպվածության դրսևորման և կողմերին քաղաքական-դիվանագիտական բանակցությունների կոչ է անում՝ իրադրությունը կարգավորելու համար:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»,-նշվում է հայտարարության մեջ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ֆրանսիան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։