Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը

Դիվանագետը կարծում է, որ սպառազինության պլանային մատակարարումները միանգամայն բավարար են Հայաստանի անվտանգության ապահովման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան լրացուցիչ զենք մատակարարելու կարիք չկա։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նման հայտարարություն է արել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով մտադիր չէ Ռուսաստանին սպառազինության լրացուցիչ մատակարարման հայտ ներկայացնել։

«Եղած սպառազինությունը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար»,-վստահ է դիվանագետը։

Նա արձանագրել է այն փաստը, որ Երևանի և Մոսկվայի միջև այս բոլոր տարիների ընթացքում զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը, կան պարտավորություններ և համաձայնագրեր, որոնք քննարկում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները։

«Արդեն տեղադրված պատվերները և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, միանգամայն բավական է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Այդ պատճառով էլ այսօր ինչ-որ լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,-ընդգծել է Տողանյանը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։