Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառվող հարվածային դրոններից հայկական կողմն առաջին անգամ էր տեսնում իսրայելական SkyStriker-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputik. Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանակն ԶՈՒ-ն, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունը, իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը. ՊՆ պարզաբանումը

«Ադրբեջանական ԶՈՒ-ն մասնավորապես կիրառել է բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ ականանետեր, գնդացիրներ, նռնականետներ։ Ադրբեջանը կիրառել է նաև տանկեր, հրենտանային միջոցներ՝ այդ թվում 122 մմ-անոց և ավելի խոշոր տրամաչափի ականանետեր»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ ադրբեջանական կողմը նաև հարվածային դրոններ է կիրառում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառվող հարվածային դրոններից հայկական կողմն առաջին անգամ էր տեսնում իսրայելական SkyStriker-ը։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայկական ԶՈՒ-ն մոտ 10 միավոր ԱԹՍ է խոցել, այդ թվում՝ սովորական, հետախուզական, հարվածային, մարտավարական փոքր խնդիր կատարող ԱԹՍ-ները և թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն:

Hermes ԱԹՍ-ն խոցվել է արդիականացված «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգից. ՊՆ–ն մանրամասներ ներկայացրեց

Հարցին, թե մի խումբ կամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալ Տավուշում կատարվող գործողություններին, կա՞ նման կարիք՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ հակամարտության բնույթն ու ծավալներն այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի կամավորների և պահեստազորայինների օգնությանը։ «Նրանց զավակներն ու թոռներն իրենց խնդիրը փայլուն կատարում են»,-իր խոսքն ամփոփեց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13–ի վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 14–ի ժամը 23։15–ից մինչև հուլիսի 15–ի առավոտյան հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հարաբերական անդորր է։ ՀՀ ՊՆ տվյալներով` կրակոցները քչացել են։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։