Ինչ թռիչքներ են նախատեսված առաջիկա օրերին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին և 17-ին կրիրականացվեն մի քանի թռիչքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը։
«Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը կիրականացվի Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35):

Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով

Բացի այդ, նույն օրը կիրականացվի Լոս Անջելես֊Երևան֊Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17֊ին 08։50) և Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,-նշված է ընկերության Facebook սոցցանցի էջում։

Առաջիկա օրերին ևս մեկ թռիչք է նախատեսված՝ հուլիսի 17-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 03:20, Երևանից մեկնում ժամը 04:20):

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։ Այսինքն՝ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը