Ի՞նչ է կատարվում հայ–ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ–ն նոր տեղեկություն է հայտնում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախրարաի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ աշխատանքը համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում