ՌԱԴԻՈ

Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերի լարվածության ֆոնին ներքաղաքական զարգացումներին, համախմբման ու միասնության հարցերին:
Sputnik
Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում

Թևան Պողոսյանը հիշեցնում է, որ լարվածության հենց առաջին օրվանից` հուլիսի 12-ից, բոլոր քաղաքական ուժերը մեկ առ մեկ միասնականության կոչով դիմեցին հանրությանը: Նա ուրախությամբ նշեց այն հանգամանքը, որ բոլոր գլխավոր քաղաքական ուժերը հայտարարում էին այսպես կոչված քաղաքական զինադադարի մասին՝ միանալով իշխանություններին:

Ինչպես են լուսաբանում հայ-ադրբեջանական հակամարտությունը միջազգային մամուլում

«Լավագույն օրինակներից մեկը եղավ այն, որ ֆեյսբուքյան դաշտում ունեցանք իրավիճակ, որտեղ նախկին-ներկա բաժանում չկար, փոխադարձ սուր պիտակավորումներ նույնպես չկային: Մենք իսկապես կարողացանք այս երկու օրվա ընթացքում ինքներս մեզ և աշխարհին ապացուցել, որ ամենակարևոր իրավիճակը սահմանին է, բոլորս պատրաստ ենք լինել այնտեղ և, անհրաժեշտության դեպքում մեկ բռունցք դառնալով, հարված հասցնել թշնամու մռութին»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Պողոսյանի խոսքով՝ 2018թ-ից սկսած ասում են, որ Հայաստանին անհրաժեշտ է ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որի շուրջ քաղաքական ուժերը ցանկացած խնդրի առկայության դեպքում կկարողանան գալ պայմանավորվածությունների՝ որոշելով ապագային միտված ազգային օրակարգն ու աշխատելով այդ ուղղությամբ:

«Դրա կարիքն իսկապես կա, և շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի, որ վերջին օրերի ընթացքում եղած վարքագծային փոփոխության շրջանակները չեն լինելու այնպիսին, որ քաղաքական ուժերը իրադրության հանդարտման դեպքում վերադառնան հին իրավիճակին, որովհետև պետք է հասկանանք, որ սկսված գործընթացն ունենալու է շարունակություն եթե ոչ առաջնագծում ակտիվ զարգացումներով, ապա միջազգային հարթակներում, որտեղ պետք է իրոք ցուցաբերենք միասնականություն՝ դիմակայելով տարբեր հնարավոր սցենարներին»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Պողոսյանը հորդորում է չմոռանալ, որ համավարակը դեռ չի նահանջել և ունենալու է հետևանքներ տնտեսական, սոցիալական, առողջապահական ոլորտներում, հետևաբար շատ լավ կլիներ, որ քաղաքական պայքարի մեջ ներգրավված մարդիկ կարողանան բանավիճել հանուն մեր միասնության և չպայմանավորեն դա միայն սահմանին առկա իրավիճակով, ընդ որում՝ միասնության միտված երկխոսության նախաձեռնությունն, ըստ նրա, պետք է գա իշխող քաղաքական ուժից:

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հայտարարություններում կա ակնհայտ կեղծիք. հայկական կողմի արձագանքը