ԵԱՀԿ–ն կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը

Հայտարարության մեջ ասվում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազեցնել հակամարտության հումանիտար ազդեցությունը և հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ-ն հաղորդագրություն տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման հայտարարության մեջ  ասում է, որ խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով աճող բռնությամբ։ Նա կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը:

Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը. ՊՆ պարզաբանումը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ և փորձում են կայունացնել իրավիճակը»,– նշել է Ռաման և հիշեցրել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապ է հաստատվել 2019 թվականի մարտին Վիեննայում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած նրանց հանդիպման ժամանակ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակի դեէսկալացիայի համար։

«Ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության հումանիտար ազդեցությունը և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները», - ասել է Ռաման։

Նա նաև իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Hermes ԱԹՍ-ն խոցվել է արդիականացված «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգից. ՊՆ–ն մանրամասներ ներկայացրեց

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։