Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է

ՄԻՊ Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է սահմանամերձ Տավուշ։

«Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է»,–նշված է Facebook սոցցանցի` ՄԻՊ–ի պաշտոնական էջում։ 

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Նա լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։