Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջ տանող թունելը որոշ օրերի փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ առաջիկա մի քանի օրերին, առանձին ժամերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելը:

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ

Որոշումը պայմանավորված է թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով:

Այսպես՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում արված փոփոխությունն իրեն չի արդարացրել