ՀՀ նախագահը 3 գնդապետի գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել 3 գնդապետների։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-նշված է հրամանագրերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին Տավուշի հատվածում պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանին կապիտան Սոս Էլբակյանին, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին հետմահու պարգևատրելու համար:

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց ևս երկու ժամկետային զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի և Գրիշա Վահանի Մաթևոսյանի զոհվելու մասին: