Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ինքնահոս ոռոգման համակարգ է անցկացվում. տեսանյութ

Նոր համակարգը կփոխարինի մեխանիկականին, և տարեկան կխնայվի 450 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում անցկացվում է ինքնահոս ոռոգման համակարգ` փոխարինելով նախկին մեխանիկականին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ոռոգվող 112 հեկտարից բացի, ոռոգելի կդառնա ևս 80 հա»,– գրել է նա։

Սուրեն Պապիկյանը Գյումրիում է. մեկնարկում են 15 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Պապիկյանը նշել է նաև, որ տարեկան կխնայվի 450 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհ էր բռնկել հունիսի 26-ին։

Սարգսյանն իր գաղափարը քննարկել է Թարխանյանի հետ. ճարտարապետը խոսել է վտանգի մասին