Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ

Բազմաֆունկցիոնալ կործանիչներն օդ են բարձրացել ամենօրյա մարտական պատրաստվածության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ:

«Կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստությունն են իրականացնում, և նրանց թռիչքները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի հետ սահմանի լարվածության հետ»,-ասաց Ստեփանյանը։

ՀՀ զինված ուժերը գերժամանակակից Սու-30ՍՄ կործանիչները ստացել են 2019 թվականի վերջին: Նրանց անձնակազմը սկսել է ինտենսիվ մարզումներ և ուսումնական թռիչքներ իրականացնել։ Հուլիսի սկզբին ՀՀ զինված ուժերի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով թիրախների խոցմամբ զորավարժություններ անցկացրին:

Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։

Սու–30 ՍՄ-ներն առաջին վարժական թռիչքներն են իրականացրել Հայաստանում. տեսանյութ