«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ու զրուցել Սիրիայից վերադարձած Գրիգոր Բասենցյանի հետ։ Պաշտպանության նախարարի հրամանով նա վերջերս պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանը դարձյալ իրերն է հավաքում։ Հայկական մարդասիրական առաքելության շրջանակում նա հերթական անգամ պատրաստվում է մեկնել Սիրիա։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Բասենցյանը համոզված է, որ մարդու կարևորագույն հատկանիշը բարությունն է, իսկ կյանքի բարձրագույն արժեքը` հումանիզմը։ Հենց մարդասիրությամբ է առաջնորդվել, որ 2002 թվականին փոխել է ինժեների մասնագիտությունն ու դարձել սակրավոր։

Հայաստանում նա բազմաթիվ վտանգավոր տարածքներ է ականազերծել։ Իսկ երբ 2019 թվականի հոկտեմբերին Սիրիա մեկնելու առաջարկ է ստացել, համաձայնել է` առանց վարանելու։ Նրան չեն կարողացել կանգնեցնել նույնիսկ կնոջ և որդիների հորդորները, որոնց մտահոգում էր պատերազմող երկիր մեկնելու հանգամանքը։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

«Երբ Սիրիա հասանք, ցերեկ էր, մի օր մնացինք ռուսական բազայում, հաջորդ օրը Հալեպ մեկնեցինք։ Առաջին տպավորությունը վատն էր, չորս կողմը պայթյունի հետևանքներ էին, քանդված շենքեր։ Ես տեսել էի 1988 երկրաշարժի փլատակները, բայց սա լրիվ այլ պատկեր էր։ Ամեն ինչ ավերակի էր վերածված։ Սկզբում կրակահերթերը հաճախ էին հնչում, բայց հետո հա՛մ մենք ընտելացանք, հա՛մ էլ կրակոցները քչացան», – պատմում է Բասենցյանը։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Հայ սակրավորների խումբն ու բժիշկները հաստատվեցին Հալեպի հին դպրոցի շենքում, որտեղ ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ամեն առավոտ հայ սակրավորները գնում էին այն տարածքներ, որոնք ականազերծման կարիք ունեին։ Ինչ ասես որ չէին գտնում այնտեղ` սկսած ПМН-2 հակահետևակային ականներից և վերջացրած ինքնաշեն ռումբերից ` պայթուցիկներով «լցոնած» գազի բալոնների ձևով։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Թեև Բասենցյանը համաձայն չէ այն կատակի հետ, թե «սակրավորները երկու անգամ չեն սխալվում», բայց երիտասարդ գործընկերներին խորհուրդ է տալիս շատ զգոն լինել և կենտրոնանալ աշխատանքի վրա։ Հենց ուշադրությունն է նա համարում սակրավորի կարևորագույն «գործիքը», թեև խոստովանում է, որ գերադասում է աշխատել ականորսիչով։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

«Միշտ բոլոր սակրավորներին խորհուրդ եմ տալիս լինել ուշադիր ու զգույշ։ Ամենակարևորը` հիշեն, որ Հայաստանում սպասող ունեն։ Աննկարագրելի զգացում է, երբ սպասում են քեզ, ու դու էլ ես սպասում հարազատիդ գրկելուն», – ասում է նա։

Սակրավորներն աշխատելու համար հատուկ այնպիսի ժամեր էին ընտրում, երբ շատ շոգ չէր և կարող էին առավելագույնս արդյունավետ գործել։ Հաճախ ականազերծման դաշտեր գնալու ճանապարհին զրուցում էին իրենց ուղեկցող ռուսաստանցի զինծառայողների հետ։ Մի օր Բասենցյանն իմացավ, որ զինծառայողներից մեկը «հայ փեսա է». ծառայել է Գյումրիում և ամուսնացել հայուհու հետ։ Զինվորականը լավ գիտեր հայկական ավանդույթներն ու շատ գոհ էր զոքանչից։

 

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

«Ե՛վ մենք, և՛ նա նկատել էինք, որ տեղացիները շատ շնորհակալ մարդիկ են ու շատ լավ են վերաբերվում հայերին։ Ձեռքերը դնում էին գլխներին ու ասում, որ հայերն այնտեղ տեղ ունեն», – իր տպավորությունները պատմեց Բասենցյանը։

Սակրավորը հետաքրքրաշարժ դրվագ էլ հիշեց. մի օր նա խանութ մտավ, և վաճառողը հանկարծ սկսեց շտապ ինչ–որ մեկին զանգահարել։ Այնուհետև հեռախոսը փոխանցեց Բասենցյանին։ Պարզվեց, որ նա հայի հետ է կապ հաստատել. Վաճառողը զանգահարել էր, քանի որ ուզում էր պարզել, թե ինչի կարիք ունի Հայաստանից ժամանած առաքելությունը, և ինչով կարող էր օգնել ինքը։

Իսկ երբ խումբը մի գյուղում ականազերծեց տունն ու այգին, տանտերը շնորհակալություն հայտնեց և օրհնեց սակրավորներին` հազիվ զսպելով ուրախության արցունքները։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Բասենցյանը համոզված է, որ հայ սակրավորների ու բժիշկների օգնությունն իսկապես անհրաժեշտ է Սիրիային, և տեղացիները նրանց ներկայությունը շատ են գնահատում։ Ավելին, նա համարում է, որ մարդասիրական առաքելությունը պատասխանն է այն բարի գործերի, որ Սիրիան արել է հայերի համար`Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունից հետո նրանցից շատերին ապաստան տալով և արժանի կյանքի համար պայմաններ ստեղծելով։

«Մենք մեր պարտքն ենք վերադարձնում Սիրիային։ Շատերը դա չեն հասկանում, բայց դա է իրականությունը», – ընդգծեց Բասենցյանը։

Նա համոզված է, որ բարությունը երբեք չի կորչում և վերադառնում է բումերանգի պես։ Դա է ապացուցում նաև անձնական փորձը։ Վերադառնալուց հետո մասնագետը նկատել է, որ իր ամենասիրելի բույսը մոնստերան (ծոփոր), որն անձամբ էր խնամում, ծաղկել է, թեև դա շատ հազվադեպ է տեղի ունենում։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Նշենք, որ Հայաստանի մարդասիրական առաքելության բժիշկներն ու սակրավորները Սիրիայում աշխատանքի են անցել 2019 թվականի փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր հինգ խումբ, միմյանց փոխարինելով, Սիրիայում ավելի քան 185 հազար քմ տարածք են ականազերծել։